Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Կարեն Կարապետյանը Թեհրանում է

Կարեն Կարապետյանը Թեհրանում է
09.10.2017 | 21:59

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին «շատ լավ տրամադրությամբ են դուրս եկել բանակցություններից և շատ լավատես՝ դեպի հեռանկարներ»` բանակցություններից հետո հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։

«ՈՒնեցել ենք կառուցողական և առարկայական հանդիպումներ։ Հանդիպման ընթացքում վերահաստատել ենք մեր բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը և խոսել բոլոր այդ թեմաներով»,- ասաց վարչապետը։ Կարեն Կարապետյանն ընդգծեց՝ ամրագրել են, որ շահագրգռված են իրանական բիզնեսի, կապիտալի և իրանական ընկերությունների Հայաստան գալու հարցում։ «Այն արտոնյալ ռեժիմները, որ Հայաստանն ունի, պատրաստ ենք շատ բաց տրամադրել իրանական գործընկերներին»,- նշեց Կարապետյանը։ Վարչապետն ասաց, թե կողմերը հաստատել են, որ պատրաստակամ են երկկողմ հարաբերությունների ծավալները մեծացնելու և վերացնելու այդ ճանապարհին առաջացող խոչընդոտները։ «Խոսել ենք տարածաշրջանում հնարավոր համագործակցության մասին։ Իրանի մեր գործընկերներին շնորհակալություն ենք հայտնել Լեռնային Ղարաբաղի հարցում իրենց դիրքորոշման համար»,- եզրափակեց Կարեն Կարապետյանը։

Դիտվել է՝ 697

Մեկնաբանություններ